Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Դմիտրի Ռազումկովը հայտարարել է, որ մարտի 5-ին արտահերթ խորհրդարանական նիստ կհրավիրվի՝ երկրի Գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկայի նկատմամբ անվստահություն հայտնելու հարցի առնչությամբ:
«Հինգշաբթի՝ ժամը 18: 30-ին, տեղի կունենա Գերագույն Ռադայի արտահերթ նիստ: Քննարկվելու է գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկային անվստահություն հայտնելու հարցը»,- ասվում է նաև Ռադայի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Ռադան նախ՝ ընդունեց Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականը, այդ պաշտոնում առաջադրելով և հաստատելով Դենիս Շմիգալին, որը զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը, ապա նաև հաստատեց կառավարության նոր կազմը: