Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը մամուլի ասուլիսը որոշել էր անցկացնել այն վայրում, որի պատճառով նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ:
Քաղաքի ծայրամասում գտնվող այս նորակառույց թաղամասը պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին: Դատախազության տվյալների համաձայն՝ շենքերի մի մասը կառուցվել է համայնքապատկան հողերի վրա: Ի սկզբանե ընկերությունը միայն 6 շենք կառուցելու թույլտվություն է ստացել, մինչդեռ պատրաստվում է կառուցել 19-ը:
Աբովյանի ղեկավարը մեղադրվում է համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու համար, սակայն մեղադրանքը չի ընդունում: