Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ «Մենակ չեմ» ֆիլմը ապրիլի 10-ին կցուցադրվի ԱՄՆ-ում:
Ֆիլմի պրեմիերան կայացել է Տորոնտոյում` 2019-ի սեպտեմբերի 7-ին. այն 2018-ի թավշյա հեղափոխության մասին է։
Ֆիլմում տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանի, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և բազմաթիվ քաղաքական գործիչների հարցազրույցներ։
Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: