ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հարցն է քննարկվում: Անդրադառնալով դատավորների տարիքային շեմը 28-ից 25 դարձնելուն` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ պետք է հասկանանք, թե ինչ ժամանակաշրջանում ենք ապրում, և ընկալենք, որ չունենք ստանդարտ իրավիճակ:
«Ոչ մեկը չի ասում, որ կենսափորձը կարևոր չէ, բայց պետք է հասկանալ` մենք ինչ ժամանակաշրջանում ենք ապրում, և ընկալել, որ չունենք այն ստանդարտ իրավիճակը, որ կա շատ երկրներում: Այդ թվերը որոշակի իրողությունից են սահմանվել, որը մենք այսօր չունենք: Այսօր ցանկացած փաստաբանի հարցրեք՝ բա՞րձր տարիքի դատավորներից են ավելի գոհ, թե՞ ավելի երիտասարդ: Չի կարող լինել հարցի պատասխանը, որ ավելի շատ գոհ են բարձր տարիքով դատավորներից: Չի կարող, որովհետև դա ուղղակի այդպես չէ»,- ասաց Գրիգորյանը: