ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը հրապարակավ իր դժգոհությունն է հայտնել, որ իրավապահ մարմինները ոչ ամբողջական ծավալով են իրականացնում այն հակակոռուպցիոն քաղաքականությունը, որն ինքն է ակնկալում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վարչապետից հետաքրքրվեց նաև, թե այսօրվա կառավարության մաս կազմող նախկին բարձրաստիճան պաշտոնյաները արդյոք եղե՞լ են կոռուպցիոն գործարքների մեջ:
«Ինչ վերաբերում է այսօրվա կառավարության անդամներին, Դուք ասացիք, որ այդ թեմայով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. ես, ճիշտն ասած, նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ և, անկեղծ ասած, ցանկություն էլ չունեմ, և երբ որ իրավապահ մամիններն այնքան արդյունավետ կլինեն, որ կհասցնեն իմ բոլոր հայտարարություններով զբաղվել, կարծում եմ՝ դա կնշանակի, որ մենք համակարգային լուրջ հաջողությունների ենք հասել»,- Մանե Թանդիլյանի հարցին պատասխանեց վարչապետ Փաշինյանը: