Վատիկանի պատմության մեջ առաջին անգամ անկախ հետազոտողներին հնարավորություն է տրվել ուսումնասիրել Պիոս XII Պապի արխիվները, որը մեղադրվում է հիտլերյան ռեժիմին ցուցաբերած ակտիվ օժանդակության մեջ։
Պատմաբանները երկար էին պայքարում վիճահարույց այս հովվապետի արխիվները գաղտնազերծելու համար, և նրանցից շատերն էին Պապին մեղադրում այն բանում, որ վերջինս մշտապես լռել և երբևէ հանրայնորեն չի դատապարտել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած հրեական Հոլոքոստը:
«Եկեղեցին չի վախենում պատմությունից»,- Ֆրանցիսկոս Պապի խոսքն է մեջբերել Mignews-ը, ամրագրելով, որ Պապը պահեց Պիոս XII-ի արխիվները բացելու իր խոստումը, որ տվել էր անցած տարի: