Գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և ՀՔԾ քննիչի կողմից Մայրապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Ընդ որում, Մայրապետյանի փաստաբանը չի շտապում մեկնաբանել ՀՔԾ-ի այս որոշումը: Նա միայն հաստատելէ, որ գործարարն այս պահին էլ բուժում է ստանում Գերմանիայում:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն 2019 թ. հունվարի 24-ին բավարարել էր գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանի միջնորդությունը և թույլատրել գործարարին դուրս գալ երկրից։ Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել էր անձնական երաշխավորությամբ։
Գործարարի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ վեհափառ հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը: