Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր քվեարկել է վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականի օգտին: Այս որոշմանն աջակցել է 353 պատգամավոր` անհրաժեշտ 226-ից: Ուկրաինայի Սահմանադրության համաձայն, հրաժարական է տվել նաև ամբողջ կառավարությունը:
Ռադան այսօրվա նիստում 291 ձայնով վարչապետի պաշտոնում նաև հաստատել է Դենիս Շմիգալի թեկնածությունը: Գոնչարուկի կառավարությունում Շմիգալը զբաղեցնում էր Ուկրաինայի փոխվարչապետի, համայնքների և տարածքների զարգացման նախարարի պաշտոնը: