ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը կին քաղաքական գործիչների նոր սերնդի՝ «Կատարինե» կանանց քաղաքական դպրոցի մեկնարկի արարողությանը հայտարարել է, որ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ ուժեղ կանայք վաղուց հայկական մշակույթի մի մասն են։
«Հայաստանն առաջին երկրներից է, որ ապահովել է կանանց ընտրելու իրավունքը, առաջիններից է, որ ունեցել է կին պատգամավորներ, և տարածաշրջանում առաջին երկրներից է, որ նշանակել է կին դեսպան»,- ասել է նա:
«Մարտը կանանց պատմության նշանավորման ամիսն է, և կանայք մեր ուշադրության կենտրոնում կլինեն։ Շարունակեք հետևել մեր գրառումներին»,- նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջում։