Ազգային ժողովը քննարկել է Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Խորհրդարանի աշխատանքը երեկ ընդհատվել էր մտքերի փոխանակման փուլում: Այսօր պատգամավորները ելույթներում անդրադարձել են Կառավարության նախագծին և դատական համակարգի խնդիրներին: Օրվա երկրորդ կեսին խորհրդարանը սկսել է ապօրինի ծագման գույքի բռնագանձման նախագծի քննարկումը, որը ներկայացրել է արդարադատության նախարարը: