«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ Շիրակի մարզի ֆերմերները ոռոգման ջրի հետ կապված անհանգստացած են, քանի որ մարզի ջրամբարներն այս տարի աննախադեպ սակավաջուր են: Նրանք դիմել են մարզպետին: Գյուղատնտեսական աշխատանքները սարերի հետևում չեն, և պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ հստակ քայլեր է ձեռնարկել Կառավարությունը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այսօր պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նախաձեռնությամբ քննարկում են ունեցել Ջրային կոմիտեի նախագահի և ոլորտի մի շարք մասնագետների հետ. խորհրդակցություն է հրավիրվել, և արդեն պարզել են, թե ինչ լուծումներ է հնարավոր տալ:
«Խնդրի մասին տեղյակ եմ: Հավաստիացնում եմ գյուղացիներին, որ, անկախ եղանակային պայմաններից, մեր գյուղացին այդ տարածաշրջանում ջրի խնդիր չի ունենա»,- ասաց Պապիկյանը: