Ռազմիկ Աբրահամյանը չի ընդունում կաշառք տալու մեղադրանքը, մինչդեռ նրա պաշտպանը բոլորովին այլ բան էր պնդում նախորդ դատական նիստում: Այսօր Ռազմիկ Ավրահամյանի գործով հերթական դատական նիստն է կայացել, և նրան դատարանի առջև դարձյալ դիմավորել են զայրացած մայրերը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ծանրացրել է Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը: Նա նախկինում մեղադրվում էր ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու համար, իսկ փետրվարի 21-ին լրացված մեղադրանքով՝ կազմակերպված խմբով երեխային ծնողից ապօրինի բաժանելու կամ փոխելու համար:
Մեղադրանքի ծավալի փոփոխության հետ կապված՝ Քննչական կոմիտեն միջնորդել է կալանավորել Աբրահամյանին: Դատարանը, բավարարելով միջնորդությունը, թույլատրել է կիրառել այլընտրանքային խափանման միջոց և նրա նկատմամբ կիրառել 5 մլն դրամի գրավ: