Դոհայում ԱՄՆ-ի և Աֆղանստանի Թալիբան շարժման միջև կնքված խաղաղության պայմանագիրը ձախողվեց: Այն կնքելուց մի քանի օր անց ամերիկյան ուժերը օդային հարված հասցրին Հիլմենդ նահանգում թալիբների զինյալների դիրքերին: ԱՄՆ զինված ուժերը նշել են, որ հարձակումը պաշտպանական նպատակ է ունեցել: Թալիբները երեքշաբթի կազմակերպել են 43 հարձակում աֆղանական զինված ուժերի վրա: Ըստ տեղական իշխանությունների՝ առնվազն երկու ոստիկան սպանվել է, մեկը՝ վիրավորվել:
Նույն օրը ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թալիբանի առաջնորդ Աբդուլլահ Գանի Բարադարի հետ և նրան հորդորել է մասնակցել Աֆղանստանի բանակցություններին, որոնք սկսվելու են մարտի 10-ին: Ի դեպ, Սպիտակ տան ղեկավարը շատ գոհ է եղել հեռախոսազրույցից:
Համաձայն պայմանավորվածությունների՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները 14 ամսվա ընթացքում զորքերը դուրս են բերելու Աֆղանստանից, իսկ մինչև աշուն վերացնելու են Թալիբան շարժման նկատմամբ սահմանված պատժամիջոցները: