Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Երկու երկրների վարչապետերը քննարկումները շարունակել են նաև ոչ ֆորմալ ձևաչափով: Վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել քաղաքացիների փոխայցերի ընթացակարգերի դյուրացման շուրջ: Անդրադարձ են կատարել նաև բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների կարգավորմանը»,- գրել է Մ.Գևորգյանը: