ՕՊԵԿ-ի քարտուղարությունը որոշել է սահմանափակել լրագրողների մասնակցությունը մարտի 4-ից 6-ը Վիեննայում կայանալիք նախարարների հանդիպմանը: Այս մասին հաղորդում է RT-ն, հավելելով, որ սահմանափակվել է նաև կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների պատվիրակությունների թիվը:
«COVID-19-ի տարածման հետ կապված, համապատասխան մարմինների հետ խորհրդակցելուց հետո, մամուլի ներկայացուցիչներին չի թույլատրվի մուտք գործել ՕՊԵԿ քարտուղարություն՝ հանդիպումները լուսաբանելու համար»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ձեռք են առնվել բազմաթիվ նախազգուշական միջոցներ՝ COVID-19-ով վարակվելու հավանական վտանգը մեղմելու համար: