Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ գործիքակազմը, որն այս օրենքով առաջարկվում է, չի հանգեցնի դատական համակարգի զտմանը և կհամալրվի գրագետ, բանիմաց դատավորներով:
Բաղդասարյանի խոսքով՝ կան դատավորներ, որ իրապես չեն անցել քննություններ և նշանակվել են 1999 թվականին թեստերի միջոցով:
«Նախապես այդ 100 թեստերն ունեցել են, դրանք անգիր արած եկել և ստորագրել են, այսօր էլ դատավոր են աշխատում: Բանիմաց դատավորներ կան, բայց համոզված եմ, որ նրանց նկատմամբ կան կոմպրոմատներ նախորդ իշխանության ձեռքում»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ պետք է մեկ քայլ նահանջելով վերադառնալ անցումային արդարադատությանը, բայց հասկանալ, որ առանց համակարգը զտելու ոչինչ չի փոխվի: