Նախագահ Հասան Ռոհանին անտեսել է կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության առաջարկը և հայտարարել, որ այս դեպքում Վաշինգտոնը փորձում է «կարեկցանքի դիմակ» կրել: Նա նշել է, որ եթե Սպիտակ տունը իսկապես ցանկանում է օգնել, ապա պետք է վերացնի պատժամիջոցները, օրինակ, դեղորայքի նկատմամբ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում, բայց Թեհրանը պետք է դա խնդրի:
Թեհրանը, սակայն, խնդրելու մտադրություն չունի, ավելին՝ համոզված է, որ ԱՄՆ-ը պետք է ներողություն խնդրի Իրանի նկատմամբ թույլ տված սխալների համար:
Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսը գրավել է Իրանի բոլոր շրջանները, երկրի իշխանություններն ամեն ինչ կանեն՝ նվազագույն կորուստներով հնարավորինս շուտ հաղթահարելու ճգնաժամը, ավելացրել է Հասան Ռոհանին:
Փետրվարի 19-ից Իրանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 2,3 հազար դեպք, 77 մարդ մահացել է, վերականգնվել է 435-ը: