Լարված իրավիճակ է Իդլիբում: Ահաբեկիչները կառավարական բանակի պաշտպանությունը ճեղքելու համար շարունակում են հարձակումները Սարակիբ քաղաքի հյուսիսարևմտյան հատվածում: Մարտական գործողությունների շրջանում հավելյալ ուժեր և ծանր տեխնիկա է կուտակվում: Դամասկոս-Հալեպ մայրուղին, որն ավելի վաղ վերահսկողության տակ էին առել կառավարական ուժերը, դեռևս արգելափակված է՝ թուրքական հարվածային անօդաչուների գործողությունների պատճառով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ մարտի 5-ին Մոսկվայում ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպումն արդյունավետ կլինի: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ: