ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի չորրորդ եռամսյակի իր աշխատավարձը՝ 100 հազար դոլարը, փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարին: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշեմը:
Նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Թրամփը հրաժարվել է նախագահի աշխատավարձից, որը տարեկան կազմում է 400 հազար դոլար: Սակայն, համաձայն օրենքի, այն պետք է վճարվի, և նախագահը որոշել է աջակցել տարբեր բարեգործական կազմակերպություններին: Թրամփն իր աշխատավարձը փոխանցել է ներքին անվտանգության, վետերանների գործերի և տրանսպորտի նախարարություններին: