Սիրիայից ստացված վերջին տեղեկությունների համաձայն, թուրքական բանակի երկու զինծառայող է մահացել Իդլիբում ռազմական գործողությունների ժամանակ: Անկարան հայտնել է, որ թուրքական զորքերը հետ են մղել Սիրիայի կառավարական ուժերին և շարունակում են հարվածել իրենց «թիրախներին»:
Ըստ թուրքական աղբյուրի՝ մարտի 1-ին սկսված ռազմական գործողության ժամանակ թուրքական զինուժը ոչնչացրել է 3000 սիրիացի զինվորի, սիրիական 3 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, 3 անօդաչու սարք, 151 տանկ, 47 ՀՕՊ հրթիռ, 52 հեռահար հրթիռ, 8 ՀՕՊ համակարգ, 12 ՀՕՊ հրթիռ, 12 հակատանկային հրացան, 4 ականանետ, 24 զրահատեխնիկա, 27 զրահապատ փոխադրամիջոց, 34 պիկապ, 60 մարտական մեքենա և 10 զենքի պահեստ:
Չնայած այս ակտիվությանն ու ռազմական հաջողություններին՝ նախագահ Էրդողանը զինամթերքի օգնություն է խնդրել ԱՄՆ նախագահից: Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին չի բացառել, որ Վաշինգտոնը դրական կարձագանքի Անկարայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի խնդրանքին: