ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է «Մուդիս» միջազգային վարկանշային կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Ջին Ֆանգին։ Հանդիպմանը նախարար Մնացականյանը հանգամանորեն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, սոցիալ-տնտեսական ոլորտում իրավահավասարության և հավասար պայմանների ապահովման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերին և երկրի բիզնես հնարավորություններին։