Նախնական տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 6 միլիարդ 658 միլիոն 600 հազար դրամ՝ պլանավորված 6 միլիարդ 170 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 7.9 %-ով կամ 488.6 մլն դրամով, տեղեկացրել են Արցախի ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 5 միլիարդ 80 միլիոն 500 հազար դրամը կամ 76.3 %-ն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին: