Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից բացի՝ COVID-2019 կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար Թեհրանն օգնություն է ստացել նաև Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից, հայտնում է Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին:
Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել ցուցաբերած մարդասիրական աջակցության համար:
Կորոնավիրուսի մասին վերջին տվյալների համաձայն՝ վարակակիրների թվով Իտալիան գերազանցել է Իրանին և զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Իտալիայում գրանցվել է 2502 դեպք, Իրանում՝ 2336: Առաջին երկու տեղը պահպանում են Չինաստանն ու Հարավային Կորեան: