Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը քննարկվում է Ազգային ժողովում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ նախագիծը մասնագիտական տեսանկյունից բավականաչափ թերություններ ունի: Պատգամավորը նաև ուրախություն հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունից իր գործընկերները նույնպես կիսում են այդ մտահոգությունը և պատրաստակամություն են հայտնել շտկել այդ թերությունները:
«Այդ աշխատակարգերի ընթացքում կարելի է հրավիրել նաև ընդդիմության ներկայացուցիչներին: Ամեն դեպքում՝ մեր բանջարը ձեր հանճարին վնաս չէ»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ նախագծում հիմնական խնդիրները առնչվում են այն իրավական քաղաքականությանը, որ ներդրվել է փաթեթում:
Պատգամավորը նաև մտահոգություն հայտնեց, որ այս նախագծով որոշակի բացասական գործընթացներ են լինելու: Դատական համակարգը առողջացնելու համար կտրուկ արմատական փոփոխությունների դիմելուց հետո հաջորդ քայլը պետք է լիներ անկախ դատավորի ինստիտուտի ներդնումը՝ նշեց ԼՀԿ-ական պատգամավորը:
«Մեզանից շատ դատական համակարգի մաքրությունը երազում են դատավորներն իրենք, որովհետև այդ մարդիկ չեն կարողանում աշխատել այն միջավայրում, որն այսօր կա»,- նշեց Տարոն Սիմոնյանը: