ԱՄՆ-ը ցանկանում է աջակցություն ցուցաբերել Թուրքիային Իդլիբում: Մասնավորապես, խոսքը զինամթերքի մասին է՝ հայտարարել է Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է: Զինվորականության մեծ մասը օգտագործում է ամերիկյան տեխնիկա: Մենք հոգ կտանենք, որպեսզի բոլոր սարքավորումները պատրաստ լինեն և աշխատեն»,- թուրքական Daily Sabah-ի փոխանցմամբ՝ ասել է Ջեֆրին:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր «սիրիական ժողովրդին» շուրջ 108 միլիոն դոլար գումարի չափով օգնություն տրամադրելու մասին: