Հարց - Ինչպես հայտնի դարձավ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ռեժիմի ընթացակարգերի դյուրացման մասին: Խոսքը, մասնավորապես, նույնականացման քարտերով ճամփորդելու հնարավորության մասին է: Արդյոք, ե՞րբ է ակնկալվում վերոնշյալ պայմանավորվածության ուժի մեջ մտնելը:
Պատասխան - Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների կողմից ընդգծվել է մարդկանց միջև շփումների խրախուսման և հասարակությունների միջև կապերի ամրապնդման կարևորությունը, և այդ առնչությամբ ստորագրվել է մտադրությունների հուշագիր:
Մտադրությունների հուշագրի ստորագրմամբ հիմք է դրվում համապատասխան երկկողմ միջազգային պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների մեկնարկին: Պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու գործընթացի տարբեր փուլերում, օրենսդրության համապատասխան, կապահովվի հանրության պատշաճ իրազեկումը։