ՀՔԾ-ից «Լուրեր»-ին տեղեկացրել են, որ մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առանձնապես խոշոր արժողության գույքի վատնում կատարելու համար: Խոսքը նախարարության ենթակայության տակ եղած «Ձորա ՀԷԿ»-ի օտարման գործարքի մասին է, որը Կառավարության 2010 թ. որոշման համաձայն իրացվել է իրական արժեքից 1 մլրդ 46 մլն դրամ պակաս գնով: