Եթե Թուրքիան ցանկանում է իսկապես ներդրում ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, պետք է հեռու մնա դրանից, քանի որ բացի վնասից այլ ազդեցություն ունենալ չի կարող: Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան չի կարող ներգրավվել ԼՂ բանակցային գործընթացին, քանի որ ունի հստակ կողմնակալ ադրբեջանամետ դիրքորոշում:
Տ. Հայրապետյանն ընդգծեց, որ Թուրքիան մեզ համար անվտանգության ուղղակի սպառնալիք է, և այն քաղաքականությունը, որ այսօր Թուրքիան վարում է Սիրիայում, իր ոճով կրկնում է 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները: