Միացյալ Նահանգների գլխավոր վիրաբույժ Ջերոմ Ադամսն ամերիկացիներին հորդորել է հրաժարվել ռեսպիրատոր դիմակներ կրելուց՝ կորոնավիրուսի վարակից խուսափելու համար:
«Ամերիկացիների համար վարակվելու ռիսկը ցածր է: Կան միջոցներ, որոնք պետք է ձեռնարկել՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար: Եվ կան միջոցներ, որոնք չպետք է կատարել: Դրանցից մեկը, որը հանրությունը չպետք է անի, դիմակներ գնելն է»:
«Իրականում դրանից օգուտ չկա: Զանգվածային հանրության շրջանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով դիմակների արդյունավետությունն ապացուցված չէ: Ընդ որում, դիմակներ գնելու հակում ունեցող մարդիկ չգիտեն՝ ինչպես ճիշտ կրել դրանք»,- հայտնել է ԱՄՆ գլխավոր վիրաբույժը:
Ադամսը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներում սեզոնային գրիպից ամեն տարի մահանում է 18 հազար մարդ, մինչդեռ կորոնավիրուսից երկրում մահացել է 2 հոգի: