ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Աննառոզա Կոլանջելոյին և ՌԴ-ում ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանը Իտալիայի ֆինանսական գվարդիայի կցորդ, բրիգադի գեներալ՝ Մաուրիցիո Մուսկառային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ Արթուր Մելիքյանը, Արսեն Այվազյանը և ՀԿԳ վարչություններից մեկի պետ Հովհաննես Համբարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում Իտալիայի Հանրապետության համապատասխան իրավապահ մարմինների հետ համատեղ փոխգործակցության և իրավական օգնության ցուցաբերմանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: