Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն այսօր հայտարարել է, որ ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզարշավի անցկացումը կախված է կորոնավիրուսի շուրջ իրավիճակի փոփոխությունից: Եթե առաջիկա շաբաթվա ընթացքում այլ դեպքեր չգրանցվեն, ամեն ինչ կընթանա բնական հունով, նշել է պատգամավորը: