Փետրվարի 28-ից մարտի 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 125 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, յուրացման կամ վատնման՝ 16, խարդախության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, գույքի դիտավորությամբ վնասման, սպառնալիքի, ծեծի և ընտանեկան բռնության՝ 3-ական, բնակարանային գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, կողոպուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, թմրանյութի իրացման, անզգուշությամբ մահ պատճառելու ու պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 7 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: