Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների:
Daily Mail-ը գրում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և մարզական ֆեդերացիաների ղեկավարները լրջորեն անհանգստացած են կորոնավիրուսի տարածմամբ: Քննարկվում է այն տարբերակը, որ Օլիմպիական խաղերի ընթացքին կարելի է հետևել միայն հեռուստատեսությամբ:
Նշվում է նաև, որ մարզական իրադարձությունը կարելի է տեղափոխել Տոկիոյից մեկ այլ վայր, սակայն Ճապոնիան, որը օլիմպիական խաղերի վրա ծախսել է մոտ 12 միլիարդ դոլար, մտադիր չէ հրաժարվել խաղերը հյուրընկալելուց:
Տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներ արդեն հետաձգել են ծրագրով նախատեսված մրցումները: