Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Վարդապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Աննա Վարդապետյանին նշանակել վարչապետի օգնական»:
Աննա Վարդապետյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: