ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Վաղվանից սկսած ունենք երեք արևառատ ու տաք օրեր, ջերմաստիճանը բոլոր մարզերում բարձրանում է 5-7 աստիճանով։ Մարտի 6-ից որոշակի ամպում է, բայց օդի ջերմաստիճանը չի նվազում»։
Օդերևութաբանները կանխատեսել են նաև, որ մարտի 2-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: