Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կրակ են բացել թուրքական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ, որոնք փորձել են հարձակվել Համա քաղաքի ավիաբազայի վրա՝ կասեցնելով թուրքական անօդաչուների հարձակումները:
Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է Իդլիբ նահանգի օդային տարածքի փակման մասին: Սա նշանակում է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքի օդային տարածքում հայտնված բոլոր օբյեկտները կընկալվեն որպես թշնամական:
Ըստ Սիրիայի պաշտպանության նախարարության՝ երեկ սիրիական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թուրքիայի զինուժին պատկանող վեց անօդաչու, իսկ թուրքական ուժերը Իդլիբում խոցել են սիրիական բանակին պատկանող երկու Սու-24 կործանիչ: Թուրքական բանակը շարքից հանել է նաև Հալեպ նահանգի ռազմական օդանավակայանը, որը գտնվում էր Բաշար Ասադի ուժերի վերահսկողության տակ: