«Աշխատանքնային խմբի կոչն է, որ մեր հայրենակիցները սահմանափակեն ուղևորությունները դեպի Իտալիա, Թուրքիա»,- ամփոփելով կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի նիստը՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև հայտնել է, որ առողջապահության նախարարությունը բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկում է, բայց մասնագետների և այսօրվա քննարկման ամենակարևոր եզրակացությունն այն է, որ կորոնավիրուսի կանխարգելման ամենահուսալի միջոցը յուրաքանչյուր մարդու ինքնապատասխանատվությունն է:
«Այն հայրենակիցներին, որոնք որևէ ախտանշան չունեն, կրկին կոչ եմ անում՝ հետևել առողջապահության նախարարության առաջարկած միջոցներին, կրկնակի զգոնությամբ պահպանել անձնական հիգիենայի կանոնները, իսկ նրանց՝ ում մոտ որոշակի ախտանշաններ կան, կոչ ենք անում ինքնաբուժմամբ չզբաղվել, դիմել առողջապահական հիմնարկներ և սպասել պատասխաններին»,- ասել է Փաշինյանը: