Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանի համաձայն՝ ԱՆ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային մարմնի կողմից 2019 թվականի փետրվարի 11-ից մինչև 2020 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ:
Ուսումնասիրության արդյունքները կզեկուցվեն արդարադատության նախարարին, և դրանց հիման վրա համապատասխան գործողություններ կիրականացվեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում արված գրառումներից մեկում անդրադարձել էր ՔԿԱԳ նշված տարածքային մարմնի գործունեությանը:
Ծանուցում. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՔԿԱԳ տարածքային մարմինները համայնքային ենթակայությամբ են գործում, իսկ 80-րդ հոդվածի համաձայն՝ Արդարադատության նախարարությունն է իրականացնում ՔԿԱԳ մարմինների մեթոդական ղեկավարումն ու վերահսկողությունը: