Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո Ֆիլիպինների ոստիկանությանը հաջողվել է ազատ արձակել 30 պատանդին, որոնք զինված տղամարդն արգելափակել էր Մանիլայի առևտրի կենտրոնում: Հարձակվողը եղել է առևտրի կենտրոնի անվտանգության ծառայության նախկին աշխատակից, որին անօրինականորեն հեռացրել էին աշխատանքից:
Մինչև պատանդների ազատ արձակումը իշխանությունը կատարել է նրա պահանջը՝ կապ հաստատել լրատվամիջոցների և նախկին գործընկերների հետ: Կենտրոնի անվտանգության ծառայության ղեկավարությունը ներողություն է խնդրել հարձակվողից և պատրաստակամություն հայտնել հրաժարական տալ: