Նոր տիպի ֆերմաների կառուցման համար պետության աջակցության երեք մոդել է նախատեսված՝ կախված ֆերմայի մակերեսից և կովերի քանակից: Առաջին մոդելն է՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով՝ առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Այս դեպքում կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն դրամ, որից 5.5 մլն դրամը կփոխհատուցի պետությունը։ Երկրորդ մոդելն է՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տարածքով՝ առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն դրամ, պետության կողմից փոխհատուցումը՝ 11.5 մլն դրամ: Երրորդ մոդելն է՝ 451 և ավելի քառակուսի մետր տարածքով՝ առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն դրամ, փոխհատուցումը՝ 17.5 մլն դրամ։
Լևոն Տեր-Իսահակյանը տեղեկացրեց, որ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար պետական փոխհատուցումը կկազմի 70 տոկոս: