«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի և Նորքի ինֆեկցիոնի միավորման հետ կապված՝ մի ամիս առաջ որոշակի հարցադրումներ էինք ուղարկել նախարարություն, տեղեկացրել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
Արդյոք կատարվե՞լ է ծախսերի արդյունավետության գնահատում, միավորման արդյուքնում կանխատեսելի՞ են՝ ինչպիսի արդյունքներ կլինեն: Պատասխանը ստացել ենք այսօր առավոտյան: Նշված է, որ որևիցե վերլուծություն չի իրականացվել, քանի որ փաստ է՝ ցանկացած միավորում բերում է արդյունավետության բարձրացման»,- ավելացրել է Նարեկ Զեյնալյանը:
Զեյնալյանի խոսքով՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միավորման թեմայով հանձնաժողովի քննարկման նպատակը՝ աշխատակիցների, կենտրոնի շահառուների տեսակետները ներկայացնելն է:
Զեյնալյանը նաև տեղեկացրեց, որ բոլոր կողմերի տեսակետները կամփոփեն, կվերլուծեն տվյալները և արձանագրությունը կուղարկեն կառավարութուն: