Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Կալյարիին»: 28-րդ րոպեին Ժոաու Պեդրոն առաջ է մղել տանտերերին, սակայն մեկ րոպե անց Կալինիչը հավասարեցրել է հաշիվը՝ 1։1։
41-րդ րոպեին «Ռոման» է արդեն առաջ անցել հաշվի մեջ․ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Կալինիչը:
Երկրորդ խաղակեսում Կլյույվերտը մեծացրել է հռոմեացիների առավելությունը, բայց 11 րոպե անց Պերեիրոն կրկին հաշվի մեջ տարբերությունը հասցրել է նվազագույնի։
81-րդ րոպեին Կոլարովը տուգանայինից հարվածել է, իսկ Մխիթարյանը գլխով թեթևակի հպվել գնդակին ու, ի վերջո, գոլը գրանցվել է նրա անվան դիմաց՝ 4։2։
88-րդ րոպեին 11-մետրանոց հարված է նշանակվել հյուրերի դարպասին, որը երկրորդ փորձից գոլի է վերածել Պեդրոն։ Ավելին «Կալյարիի» ֆուտբոլիստներին անել չի հաջողվել:
Ֆոնսեկայի թիմը հաղթել է 4-3 հաշվով ու 45 միավորով այս պահին 5-րդն է: