ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 2-ին՝ ժամը 18:37-ին, տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ կապ է հաստատվել Վանաձորի գծային-կայարանային միավորման պետի հետ, որի տեղեկացմամբ՝ Լուսաղբյուր գյուղի տարածքում՝ երկաթգծի 2695-ի 4-րդ պիկետում, գնացքի տակ է ընկել Լուսաղբյուր գյուղի բնակիչ Սեդա Տ.-ն (ծնված 1935 թ.), որի առողջական վիճակը գնահատվել է ծանր: