ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո բարձր մաքսատուրքերի՝ տնտեսության վրա բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով, Հայաստանը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված էր վերցրել: Դրանք հիմնականում սպառողական զամբյուղում ներառված կարևոր ապրանքներ էին, որոնց մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում էր 2020 թվականին:
Հայաստանի խնդրանքով, մաքսային արտոնություն ունեցող 930 ապրանքներից 647-ի մասով մաքսատուրքերի բարձրացումը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2020-ի վերջ: Մանրամասները՝ տեսանյութում: