Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, զորակցություն է հայտնել նաև Իրանի բարեկամ ժողովրդին ու կառավարությանը՝ նշելով, որ դժվար իրավիճակը հաղթահարելու գործում ինչով հնարավոր է՝ Հայաստանը կաջակցի:
«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը մեր տարածաշրջանում՝ մենք որոշում ենք կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ: Մենք կսկսենք Իրանի հետ վիզային ռեժիմը ժամանակավորապես վերականգնելու գործընթացը: Հինգ օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի»,- ասել վարչապետը: