Վաշինգտոնում հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել Ադրբեջանի դեսպանատան մոտ:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հայտնում է, որ ակցիայի մասնակիցները դատապարտել են Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում Ադրբեջանի իշխանությունների իրականացրած ոճրագործությունները` պահանջելով արդարադատություն իրականացնել մեղսագործների նկատմամբ:
Ակցիայի մասնակիցները ծածանել են Արցախի դրոշը, հայտարարել, որ երկարատև խաղաղության կարելի է հասնել՝ միայն հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: