Հաշվի առնելով բազմաթիվ ուղևորների խնդրանքը և հիմք ընդունելով անցկացված ուսումնասիրությունների և հարցումների արդյունքները՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն որոշել է անփոփոխ թողնել ներհանրապետական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակը:
«Չնայած չվացուցակները շտկելու անհրաժեշտությանը և որոշ ուղղությունների վնասաբերությանը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն, հանդիսանալով սոցիալապես պատասխանատու և հաճախորդների հարմարավետության համար աշխատող ընկերություն, շարունակելու է շահագործել էլեկտրագնացքները՝ ուղևորների շահերից և պահանջներից ելնելով»,- ասված է հաղորդագրության մեջ: