Կորոնավիրուսի համաճարակը Չինաստանում լավացրել է էկոկոլոգիան, նվազեցրել օդի աղտոտվածության մակարդակը, նշում են NASA-ի արբանյակները:
Տնտեսական ակտիվության անկման պատճառով բնապահպանական իրավիճակը երկրում զգալիորեն բարելավվել է, օդում նվազել է ազոտի երկօքսիդի մակարդակը: Ազոտի երկօքսիդը արտանետվում է տրանսպորտային միջոցների, էլեկտրակայանների և արդյունաբերական օբյեկտների միջոցով: Ըստ NASA-ի գիտնականների՝ օդը սկզբում ավելի մաքուր է դարձել Ուհան քաղաքի տարածքում, որտեղ բռնկվեց կորոնավիրուսը, փետրվարի վերջին էլ այս միտումը տարածվել է ամբողջ երկրում, հայտնում է Deutsche Welle-ն:
Գործակալությունը նշում է, որ միլիոնավոր մարդիկ կարանտինի մեջ են, և սա մարդկության պատմության մեջ ամենամեծ նման գործողությունն է: