Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնպես ընդգրկվել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովում:
ՀՀ վարչապետի հետ քննարկվել են իրավիճակը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գործընթացին աջակցելու հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես կգործադրվեն առավելագույն միջոցները։
Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է՝ ամենակարևորը՝ խուճապի չմատնվել, հետևել միայն պաշտոնական տեղեկություններին, ինչպես նաև պահպանել վիրուսի կախարգելման կանոնները: