Կորոնավիրուսի մասին վերջին տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում վիրուսից մահացել է երկրորդ հիվանդը, մեկական մահեր են եղել Ավստրալիայում և Թաիլանդում, իսկ Մոսկվայում հայտնաբերվել է վարակի առաջին դեպքը:
Պարզվել է, նաև, որ Հարավային Կորեայում կորոնավիրուսի տարածմանն ու զոհերի աճին նպաստել են Տեգա քաղաքում գործող աղանդներից մեկի առաջնորդները: Ըստ պաշտոնական տեղեկության՝ արարողության ընթացքում նրանք կանխամտածված վարակել են միմյանց, որից հետո վիրուսը սկսել է տարածվել ամբողջ երկրում: Զոհերի թիվն այս երկրում հասել է 26-ի: Իշխանությունը աղանդի ղեկավարների դեմ դատական հայց է ներկայացրել՝ նրանց մեղադրելով վարակիչ հիվանդությունների տարածման նկատմամբ հսկողության մասին օրենքը խախտելու, սպանության և վնաս պատճառելու համար: